Նկարագիր
Կարճ կենսագրություն
Ծնվել է Հայաստանում, Երևան քաղաքում։
Մասնագետ է զբոսաշրջության, միջոցառումների կազմակերպման, վաճառքների և գնումների ոլորտներում։ Ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բակալավրիատը «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ, ինչպես նաև մագիստրատուրան «Զբոսաշրջության ոլորտում ծառայությունների կազմակերպման տեխնոլոգիա» ծրագրով՝ գերազանց առաջադիմությամբ։ Ունի գործնական աշխատանքային փորձ միջազգային կազմակերպություններում, հյուրանոցային բիզնեսում և պետական գնումների ոլորտում, ինչպես նաև մասնակցության փորձ կրթական, կամավորական և առաջնորդության ծրագրերին։
Մասնագիտական հետաքրքրությունները կենտրոնացած են վաճառքների ժամանակակից մոտեցումների, միջոցառումների կազմակերպման և պետական գնումների ոլորտի զարգացումների ուսումնասիրության վրա։
Մասնագիտական գործունեության փորձ
2024 թվականից աշխատում է որպես Բիզնեսի զարգացման մենեջեր «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ում, որտեղ զբաղվում է միջազգային և պետական մրցույթների համար տենդերային փաստաթղթերի ամբողջական փաթեթի պատրաստմամբ, կոմերցիոն առաջարկների մշակմամբ, ընկերության ծառայությունների մարքեթինգային ուղեկցմամբ և կորպորատիվ տենդերային առցանց համակարգի ադմինիստրացմամբ։
2022–2024թթ. աշխատել է Holiday Inn Yerevan - Republic Square հյուրանոցում՝ Վաճառքների և մարքեթինգի համակարգողի, այնուհետև Միջոցառումների կազմակերպման մենեջերի պաշտոններում։ Աշխատանքի ընթացքում կազմակերպել և համակարգել է ավելի քան 150 միջոցառում միջազգային և պետական կազմակերպությունների համար՝ ապահովելով միջոցառումների ամբողջական կազմակերպումը՝ պլանավորումից մինչև իրականացում։
Ավելի վաղ զբաղեցրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մրցութային ընթացակարգերի բաժնի Առաջատար մենեջերի պաշտոնը, որտեղ մասնակցել է գնումների գործընթացների կազմակերպմանը, մրցութային փաստաթղթերի պատրաստմանը, մրցութային հանձնաժողովների աշխատանքին և հաշվետվությունների կազմմանը։
Ունի նաև աշխատանքային այլ փորձ հյուրանոցային բիզնեսում, թարգմանչական գործունեությունում և սպասարկման ոլորտում, ինչը ձևավորել է հաճախորդների սպասարկման և օպերացիոն գործընթացների համալիր պատկերացում։
Գիտական հետաքրքրություններ
- • վաճառքների և մարքեթինգի ժամանակակից մոդելները զբոսաշրջության ոլորտում
- • միջոցառումների կազմակերպում և կառավարում (event management),
- • զբոսաշրջային ծառայությունների և հյուրանոցային սպասարկման զարգացում
- • պետական գնումների և տենդերային ընթացակարգերի մեխանիզմների ուսումնասիրություն, այդ թվում՝ մրցութային փաստաթղթերի պատրաստման և հայտերի գնահատման առանձնահատկությունները
- • զբոսաշրջության և վաճառքների ոլորտում պրակտիկային ուղղված ուսուցման մեթոդների կիրառումը
Ֆայլեր