team

Հովսեփյան Ռուբեն Լեոնիդի

Պ. Գ. թ., ավագ դասախոս

Նկարագիր

Կրթություն
1998-2008 թթ. Երևանի 109 միջնակարգ դպրոց:
2008-2012 թթ. Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի բակալավրիատ:

2012-2014 թթ. Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի մագիստրատուրա: Մշակութային մարդաբանության բնակագավառում հետազոտողի որակավորում:
2014-2017թթ. ասպիրանտուրա ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Որակավորումը ՝ Միջնադարյան Հայաստանի հնագիտություն և մշակույթ, Հայաստանի և Մերձավոր Արևելքի քաղաքների մշակույթ և հնագիտություն, Մետաքսի ճանապարհի մշակույթ և հնագիտություն, գինեգործության պատմություն և մշակույթ:
2017թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան Հնագիտություն մասնագիտությամբ:
2014-2020 թվականների Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի անդամ, 2021 թվականից Դվինի հնագիտական արշավախմբի անդամ:

2014 թվականից ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող:
2021 թվականից «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կազմակերպության Ադրբեջանի մշակութային քաղաքականության և իսլամական մշակութային ժառանգության գծով փորձագետ:
2021 թվականից Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութաբանաության ամբիոնի դասախոս:
2025 թվականից ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս:
2015 թվականից ռուսախոս զբոսավար:

2019 թվականից մշակութային, հնագիտական, գինու և մետաքսի ճանապարհի զբոսաշրջության փորձագետ:
2019-2022 թվականներին Hot tours զբոսաշրջային ընկերության տուրիստական պրոդուկտի մշակման և զարգացման խորհրդատու:

2018 թվականից Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի անդամ, վարչության անդամ:

Լեզուների իմացություն և հմտություններ
Մայրենի լեզու հայերեն
Օտար լեզուներ-Ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)

Գիտական հետաքրքրություններ

  • Հնագիտություն
  • Ազգագրություն
  • Մշակութային մարդաբանություն

Ֆայլեր