team

Եղիազարյան Արմեն Բենիամինի

տ.գ.թ., դոցենտ

Նկարագիր

Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունում:
1968-1973 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել է ինժիներ-տնտեսագետի որակավորում:
1974-1977 թթ. սովորել է Մոսկվայի տնտեսագիտության և մաթեմատիկայի ինստիտուտում։ 1977 թ. պաշտպանել է իր ատենախոսությունը տնտեսագիտության ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1977-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական ինստիտուտի ասիստենտ, իսկ 1984-1990 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ասիստենտ։
1990-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 1993 թվականին՝ նույն հանձնաժողովի վարչության պետ։
1993-1995 թվականներին եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։
1995-1999 թվականներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, ընտրվել է Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
1999-2003 թվականներին եղել է Հայաստանի բանկերի միության նախագահ։
2003-2006 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։
2006 թվականից հանդիսանում է Հայվրոպական տնտեսական քաղաքականության և իրավաբանական խորհրդատվության կենտրոնի ղեկավար:
2016թ.-ից դասավանդում է  «Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնում:
Հանդիսանում է տնտեսական և սոցիալական քաղաքականության, աղքատության կրճատման և անհավասարության, գյուղական համայնքների զարգացման, տնտեսական ինտեգրման, աշխատանքի տնտեսագիտության, կրթության, կայուն զարգացման, միգրացիայի և այլ ոլորտներում շուրջ 50 գիտական հոդվածների հեղինակ, աշխատանքային և տեղեկատու փաստաթղթերի հեղինակ, Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, ԱՊՀ այլ երկրներում, Հնդկաստանում, Թաիլանդում սոցիալական և տնտեսական զարգացման, աղքատության կրճատման հարցերում հրավիրված փորձագետ:

CV

 

Գիտական հետաքրքրություններ

  • ԵՄ-ի և Հայաստանի օրենսդրության համեմատական վերլուծության փորձը
  • Պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների զարգացում
  • Ազգային և ոլորտային ծրագրերի մշակում
  • Պետական կառավարում
  • Ազգային, միջկառավարական և նախարարական մակարդակներում կարգավորող օրենսդրության և պետական ֆինանսական կառավարման բարեփոխումների ինստիտուցիոնալ ամրապնդման մշակում և վերլուծություն
  • Ազգային և ոլորտային մակարդակներում նախագծերի և բարեփոխումների խորքային գիտելիքներ և փորձ, բյուջետավորում
  • Կենտրոնական Ասիայում, մասնավորապես, Տաջիկստանում և Ուզբեկստանում ներկայացված նախագծերի մշակում

Ֆայլեր