առկա եվ հեռակա ուսուցմամբ
Մագիստրոսական ծրագրի նպատակն է պետության տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման բնագավառում բարձր որակավորում ունեցող ղեկավարների և մասնագետների պատրաստումը: «Քաղաքական տնտեսագիտություն» մագիստրոսական ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և աշխարհի սոցիալ-տնտեսական վիճակը կանխորոշող բարդ գործընթացներով, ցանկանում են ձեռք բերել տնտեսական որոշումների ընդունման հմտություններ, ինչպես նաև սովորել այդ որոշումներին տալ արհեստավարժ քանակական և որակական գնահատականներ: Ծրագիրը հնարավորություն կընձեռի նաև բացահայտել երկրի ընթացիկ և համաշխարհային քաղաքականության ազդեցությունը տնտեսական որոշումների կայացման վրա, և ընդհակառակը: Տնտեսագիտության և քաղաքականության փոխազդեցությունը և փոխներգրավվածությունը հանդիսանում են բարդ համակարգային գործընթաց, որի ուսումնասիրումը և իմացությունը անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր որոշել են մասնագիտանալ այս ոլորտում:
Մեր դասախոսական կազմի անդամները բազմամյա գործունեության փորձ ունեն ակադեմիական բնագավառում, պետական կառավարման մարմիններում և մասնավոր հատվածում:
Ծրագիրը նախատեսում է պրակտիկայի անցկացում Ձեր հետազոտական հետաքրքրությունների հետ առընչվող կազմակերպություններում, ինչպես նաև ընձեռում է աշխատանքի հնարավորություն պետական կառավարման մարմիններում և միջազգային կառույցներում:
Ուսման վարձը կազմում է՝
-
առկա ուսուցում՝ 900 հազ. դրամ
-
հեռակա ուսուցում – 500 հազ. դրամ
Ծրագրի նակարագիրը՝
-
Ծրագրի ղեկավար՝ ՀՌՀ Ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր, Արմեն Ռազմիկի Դարբինյան
-
Ոսուցման լեզուն՝ – ռուսերեն: Ծրագրի շրջանակներում նախատեսված է անգլերենով 5 և հայերենով 1 առարկայի դասավանդում
-
Ուսման տևողությունը՝ 2 տարի
-
Շրջանավարտները կստանան պետական նմուշի երկու դիպլոմ (ՌԴ և ՀՀ)
Ընդունելության պայմանների ու ժամկետների մասին տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ՝
Մագիստրոսական ծրագրի կառուցվածքը՝
Մեր թիմը
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
էլ. հասցե՝ irina.petrosyan@rau.am
Viber/WhatsApp: +374 94 03 94 76 (զանգահարել 9:00-18:00)
Ընդունելության հարցերով դիմել՝
էլ. հասցե՝ elza.gevorgyan@rau.am
Viber/WhatsApp: +374 99 40 61 57