2021 թվականի հոկտեմբերի 1-ին "արկածային և էքստրեմալ տուրիզմի կազմակերպում" կարգախոսի ներքո "Զբոսաշրջություն" ուղղության 4-րդ կուրսի ուսանողները շրջայց կատարեցին Տավուշի մարզում:
Էքսկուրսիայի ղեկավարը և ուղղորդողը եղել է զբոսաշրջության և ծառայությունների ոլորտի ամբիոնի դասախոս, Armland Adventure Club տուրիստական գործակալության հիմնադիր Արտյոմ Ռուդոլֆի Մարտիրոսյանը:
Ուսանողներն առաջին կանգառը կատարել են Գեղարքունիքի մարզում ՝ Սևանավանքի վանական համալիրում ։ Այնուհետև ճանապարհ ենք բռնել դեպի Գոշավանք, Տավուշի մարզ ։ Այս հրաշալի էքսկուրսիայի վերջին կետը Հաղարծինի վանքն էր ։