Նկարագիր
Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։
2004 –ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2006-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան
2006-2009թթ. եղել է Երևանի պետական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ-հայցորդ։ 2010-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2014 թ.-ից դոցենտ է՝ «Աշխարհագրություն» մասնագիտությամբ։
Միջազգային տարբեր ծրագրերի և ակադեմիական փոխանակման կրթաթոշակների շրջանակներում դասավանդել և գիտական հետազոտություններ է անցկացրել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Հունգարիայի և այլնի մի շարք համալսարաններում: Նա նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցկացնում զբոսավարների համար («Հայաստանի աշխարհագրություն»)։ Մասնակցել է որակավորման բարձրացման մի շարք դասընթացների, այդ թվում՝ նվիրված դասավանդման ինտերակտիվ մեթոդներին (Լյուվենի կաթոլիկ համալսարան, Բելգիա):
2009-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում՝ հանդիսանալով Սերվիսի ամբիոնի և Հանրային կառավարման ամբիոնի դոցենտ:
2014-ից առ այսօր դասավանդում է Ռուս-Հայկական համալսարանում՝ զբաղեցնելով Զբոսաշրջության և սպասարկման ամբիոնի դոցենտի պաշտոնը։
Գիտական հետաքրքրություններ
- Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն և քաղաքական աշխարհագրություն
- Զբոսաշրջության աշխարհագրություն
- Կայուն մարդկային զարգացում և կայուն զբոսաշրջություն
- Քաղաքային կայուն զարգացում
- Մարդկային զարգացման գլոբալ հիմնախնդիրները
- Տարածաշրջանային էներգետիկ անվտանգություն
Հրապարակումների ցուցակ
- Տ.Սարգսյան. Զբոսաշրջության համաչափ տարածքային զարգացման քաղաքականության էությունը և անհրաժեշտությունը ՀՀ օրինակով: ԵՊՀ գիտական տեղեկագիր, 2020, №54 (3) էջ 211-219
- Տ.Սարգսյան, Ի.Սահակյան, Լ.Հակոբյան, Ն.Հովհաննիսյան. ԵՊՀ սերվիս մասնագիտության ուսումնական պրակտիկայի հեռավար բաղադրիչն ու դրա կազմակերպումը: ԵՊՀ գիտական տեղեկագիր, 2021, №55 (1), էջ 31-39
- Տ.Սարգսյան, Ս.Քելյան. Էթնոզբոսաշրջության էությունը, զարգացման նախա-դրյալները և հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում: ԵՊՀ գիտական տեղեկագիր, 2021, №55 (2), էջ 144-150
- Т.Саргсян, С.Келян, Р.Варданян. Продвижение туристических территорий при помощи СМИ на примере Грузии и России. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետ. համալսարանի գիտական տեղեկագիր, 2022, N1, էջ 63-70
- T.Sargsyan. Energy Security in the External Energy Policy of the USA. Polish Geographical Journal, (Czasopismo Geograficzne), 2022, Volume 93, Issue 2, p.329-349
- T.Sargsyan. European Energy Security in the Context of the U.S. External Energy Policy. Բանբեր Երևանի համալ-սա¬րանի: Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, 2022, №1 (American Studies), էջ 3-14
- T.Sargsyan. Regional Characteristics, Principles and Perspectives of Europe's External Energy Supply. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. երկրաբանություն և աշխարհագրություն, 2023, №57(1–2), էջ 53-60
Ֆայլեր