Համառոտ կենսագրություն
Ստեփանյան Դիանա Վալերիին ծնվել է 2004 թվականի հուլիսի 11-ին Երևան քաղաքում։ 2022 թվականին ավարտել է «Այբ» ավագ դպրոցը և ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություններ» մասնագիտության բակալավրիատի ծրագիր։
Ակադեմիական գործունեությանը զուգահեռ զբաղվում է հայկական ավանդական մշակույթի ուսումնասիրմամբ և պահպանմամբ։ 2021 թվականից «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի անդամ է, իսկ 2022 թվականից՝ հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման և հետազոտության «Կարին» գիտական կենտրոնի անդամ։