Կարճ կենսագրություն
Ծնվել է 1972թ․ նոյեմբերի 24-ին, Երևանում։
ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ։
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1995թ․
2021թ․ ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան։
Դասավանդում է Կառավարման և բիզնեսի ամբիոնում՝ Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտում։
Մ. Սողոմոնյանը ունի պետական ծառայության մեջ 23 տարվա փորձ՝ զբաղեցնելով տարբեր բարձր պետական պաշտոններ՝ բաժնի ղեկավարից մինչև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ։
Հեղինակ է 7 գիտական աշխատությունների, որոնք վերաբերում են բնական մոնոպոլիաների պետական կարգավորման խնդիրներին։
Հեղինակ է նաև մենագրության՝ հանդիսանալով միակ մարդը ՀՀ-ում, որը պաշտպանել է դիսերտացիա բնական մոնոպոլիաների պետական կարգավորման վերաբերյալ՝ գիտականորեն հիմնավորելով պետական կարգավորման ներդրման անհրաժեշտությունը, որպես բնական մոնոպոլիաների կառավարման հիմնական մեխանիզմ։