team

Շախնազարյան Նելլի Հայկազի

տ.գ.թ., դոցենտ

Նկարագիր

Հակիրճ տեղեկատվություն (կենսագրություն)

Ծնվել է Թբիլիսիում, ծառայողների ընտանիքում։
1967–1977 թթ. – Սովորել է Ա․Ս․ Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։
1977 թ․ ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Արդյունաբերության պլանավորում» մասնագիտության վրա, որը ավարտել է 1981 թ․, ստանալով տնտեսագետի որակավորում։
1981 թ․ ընդունվել է «Արդյունաբերության պլանավորում» ամբիոնի ասպիրանտուրա՝ առկա ուսուցմամբ, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։
1991 թ․ պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան։
Հետագայում, 2002 թ․ ստացել է դոցենտի գիտական կոչում։
1987–1994 թթ․ աշխատել է որպես դասախոս Երևանի պետական բժշկական համալսարանի քաղաքական տնտեսագիտության ամբիոնում։
1994–2009 թթ․ զբաղեցրել է դոցենտի պաշտոնը Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Կառավարման ամբիոնում, որը 2006 թ․ վերանվանվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։
2006–2010 թթ․ զբաղեցրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնը։
Միաժամանակ, 2002 թ․ սկսած և մինչև այսօր հանդիսանում է դոցենտ ՀՀ Ռուս-Հայկական համալսարանի Կառավարման և բիզնեսի ամբիոնում։ Գիտական ղեկավար է հանդիսացել 10 տնտեսագիտական գիտությունների թեկնածուների համար։ Ունի 2 երեխա։

CV

Գիտական հետաքրքրություններ

  • Ռազմավարական կառավարում
  • Կորպորատիվ կառավարում
  • Զբոսաշրջություն

Հրապարակումների ցուցակ

  • Ռազմավարական կառավարում (ուսումնական ձեռնարկ), Երևան, Գիտություն հրատարակչություն, 2015
  • Մենեջմենթ (դասագիրք), Երևան, 2016 (համահեղինակությամբ)
  • "Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության մրցունակությունը և զարգացման ուղղությունները," ՀՊՏՀ ներհամալսարանական գիտական դրամաշնորհային հետազոտություն, Երևան, Տնտեսագետ, 2014
  • "Ռազմավարական կառավարումը ժամանակակից պայմաններում: հասկացություններ և մոտեցումներ," ՀՀ և ՌԴ տնտեսությունների նորաստեղծական զարգացման հիմնախնդիրները: Միջազգային գիտաժողովի նյութեր / ՀՊՏՀ, Ռոստովի ՊՏՀ (ՌԻՆԽ), Երևան, Տնտեսագետ, 2011թ․

Ֆայլեր