team

Շահնազարյան Գագիկ Հայկազովի

ավագ դասախոս

Նկարագիր

Ծնվել է 1959 թվականի օգոստոսի 26-ին։
1980 թվականին ավարտել է Երևանի ազգային տնտեսագիտության ինստիտուտի պլանային և տնտեսական ֆակուլտետը։
1984 թվականին ավարտել է Երևանի ազգային տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան տնտեսագիտության և ավտոմատ կառավարման համակարգերի ամբիոնում։
1980-1985 թվականներին աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող Երևանի ազգային տնտեսագիտության ինստիտուտի տնտեսագիտության և աշխատանքի գիտական կազմակերպման ամբիոնում։
1985-1990 թվականներին աշխատել է Մասնիկյանի շրջկոմում որպես հրահանգիչ։
1990-1998 թվականներին աշխատել է որպես ասիստենտ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնում Երևանի ազգային տնտեսագիտության ինստիտուտում։
1998-1999 թվականներին աշխատել է ՀՀ ֆինանսների և տնտեսության նախարարությունում որպես նախարարի աշխատակազմի ղեկավար։
1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ պետական եկամուտների նախարարությունում որպես նախարարի աշխատակազմի ղեկավար։
2000-2004 թվականներին աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում որպես նախարարի խորհրդական։
2004 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բիզնեսի կառավարման ամբիոնում որպես դասախոս։
Հեղինակ է մոտ 20 հրապարակված գիտական աշխատությունների, դասագրքերի և ուսումնական նյութերի։

 

Ֆայլեր