Ծնվել է Երևանում (ՀՀ):
2013 թ. գերազանցությամբ ավարտել է Ա․Պ․ Չեխովի անվան թիվ 55 դպրոցը (Երևան, ՀՀ):
2016 թ. գերազանցությամբ ավարտել է ՀՌՀ-ի «Ուսմունք» դպրոցը (Երևան, ՀՀ):
2020 թ. գերազանցությամբ ավարտել է ՀՌՀ-ի «Կառավարում» բակալավրի ծրագիրը:
2022 թ. գերազանցությամբ ավարտել է ՀՌՀ-ի մագիստրատուրան (ուղղություն՝ «Կառավարում», մասնագիտություն՝ «Ռազմավարական կառավարում»):
2025թ. գերազանցությամբ ավարտել է ՀՌՀ-ի ասպիրանտուրան (Ը.00.02 - Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում)
2025թ․ հուլիսի 8-ին հաջողությամբ պաշտպանել է ատենախոսությունը (թեմա՝ «Կլաստերային մոտեցումը որպես տարածաշրջանային փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կարևոր նախադրյալ (ՀՀ նյութերով)», գիտական ղեկավար՝ տ․գ․դ․, պրոֆեսոր Սուվարյան Արզիկ Միքայելի)
2025թ․ սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ՝ Իզաբելլա Կարենի Մանուկյանին շնորհվեց Doctor of Economics-ի գիտական աստիճանը։
Իր գիտական գործունեությունը Ի․Կ․ Մանուկյանը սկսեց ծավալել բակալավրիատում սովորելու ընթացքում: Գիտական կոնֆերանսների և թրեյնինգների ակտիվ մասնակից, Իզաբելլան ավելի քան 25 գիտական հոդվածների հեղինակ է։ Աշխատանքների մեծ մասը տպագրվել է ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Իզաբելլան նաև հանդիսանում է 1 կոլեկտիվ մենագրության և 1 ուսումնական ձեռնարկի համահեղինակ։
ՀՌՀ-ի տարվա լավագույն ուսանող, ակադեմիկոս Ա.Ագանբեգյանի անվան կրթաթոշակի կրկնակի դափնեկիր, IBS Americas-ի (Բրազիլիա), Նյու Յորքի պետական համալսարանի (ԱՄՆ), CSUN-ի (ԱՄՆ), Pearson College London-ի (Մեծ Բրիտանիա) և CUOA Business School-ի (Իտալիա) կողմից համատեղ կազմակերպած գիտական աշխատանքների միջազգային մրցույթի հաղթող (հետազոտության թեման՝ «2021 թ․ Covid-19 համաճարակի 3 սցենար. Ինչպե՞ս պլանավորել ձեր ընկերության ապագան, երբ ավարտվի կարանտինը»), Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի կողմից կազմակերպված VIII-րդ միջազգային գիտական աշխատանքների մրցույթի («Ձեռնարկատիրության գենեզը. ծագումից մինչև ներկա») հաղթող (թեմա՝ «Թվային դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու հիմնախնդիրներն ու հեռանկարները Հայաստանում»):
2021 թ․-ից Իզաբելլան դասավանդում է ՀՌՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնում:
Իզաբելլան հանդիսանում է “Journal of Eastern European and Central Asian Research” (Մինեսոտա նահանգ, ԱՄՆ) գիտական ամսագրի ռեցենզենտ (գրախոս): Սույն ակադեմիական ամսագիրը ինդեքսավորված է SCOPUS-ում և Web of Science-ում: Նա նաև հանդիսանում է Նևադա նահանգում (ԱՄՆ) գործող գիտական ամսագրի ռեցենզենտ։
Իզաբելլան գերազանցությամբ բարձրացրել է իր որակավորումը Սիդնեյի Կառավարման միջազգային քոլեջում (Ավստրալիա) և գերազանցությամբ հաստատել է անգլերենի իր իմացությունը Քեմբրիջի համալսարանի ամառային դպրոցում (Մեծ Բրիտանիա):
Մասնագիտական զարգացման միջազգային դասընթացների և սեմինարների շրջանակներում Իզաբելլան ստացել է մի շարք հավաստագրեր՝ թվային փոխակերպման, ռազմավարական կառավարման, նեթվորկինգի և կրթության պատասխանատու կառավարման ուղղություններով։ Հավաստագրերը տրամադրվել են EU4Digital Academy-ի, Elsevier-ի, IBS Academy-ի, British Council-ի, PRME (UN) և այլ միջազգային կազմակերպությունների կողմից։
Իզաբելլան գիտահետազոտական և դասավանդման գործունեությունը համատեղում է մասնավոր հատվածում իր մասնագիտական աշխատանքի հետ։