Նկարագիր
Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)
Ծնվել է 1950թ. ք. Բաքվում, Ադրբեջան:
1967-1972 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։
1972-1975թթ. աշխատել է «Աբովյանի չափիչ սարքերի գործարանում», որպես տնտեսագետ, ապա՝ ինժիներ- մաթեմատիկոս։
1975թ. աշխատել է Աբովյանի «Կոտայք» միավորումում, որպես ավագ տնտեսագետ։
1975-1985թթ. աշխատել է «Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորումում, որպես տնտեսագետ, ավագ տնտեսագետ, բյուրոյի պետ, գլխավոր հաշվապահի տեղակալ, այնուհետև՝ գլխավոր հաշվապահ։
1985-1991թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդի գործերի վարչության գլխավոր հաշվապահ, ապա՝ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետ։
1991-1993թթ. ՀՀ պետական գույքի կառավարման և սեփականաշնորհման կոմիտեի նախագահի տեղակալ, կոմիտեի նախագահի պաշտոնակատար։
1993-1997թթ. ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ։
1997թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սեփականաշնորհման նախարար:
2001թ. հունվարի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
2004թ.-ից դասավանում է Հայ-Ռուսական համալսարանի «Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնում:
CV
Գիտական հետաքրքրություններ
- Հակամենաշնորհային քաղաքականություն
- Տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականություն
Ֆայլեր