Նկարագիր
Կենսագրություն
Դավթյան Տիգրան Շչորսի Ծնվել է 1970թ. մարտի 22-ին:
Տիգրան Դավթյանն ունի Հայաստանի ֆինանսական ոլորտում աշխատանքի հարուստ փորձ, ինչպես նաև ՀՀ առաջատար համալսարաններում դասավանդման ավելի քան 25 տարվա փորձ:
Պարոն Դավթյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ առևտրային բանկերում. եղել է "Ինեկոբանկ" ՓԲԸ Վարչության նախագահ և գործադիր տնօրեն (2018-2019թթ.), ինչպես նաև "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Վարչության նախագահ և գործադիր տնօրեն (2009-2016 թթ.): Մինչ այդ զբաղեցրել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի, ֆինանսական շուկաների վարչության պետիպաշտոնը (2008-2009թթ.):
2016-2018 թթ.-ին Պարոն Դավթյանն աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ որպես ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն:
Տիգրան Դավթյանը եղել է USAID/EMG (2006-2008թթ.) «Հայաստանում ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի», ինչպես նաև USAID/IBM BCS (2002-2004թթ.) «Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման ծրագրի»աշխատանքային խմբերի ղեկավար:
2004-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարության, Համաշխարհային բանկի (WB) եւ Ճապոնիայի Միջազգային զարգացման բանկի (JBIC) «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի և ծրագրի ղեկավարի պաշտոնը:
1999-2002թթ. աշխատել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի վարչության նախագահի պաշտոնում: Մինչ այդ եղել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ ֆինանսական շուկաների հետ կապված հարցերով (1998-1999թթ.):
Իր կարիերան պարոն Դավթյանը սկսել է 1991թ.՝ որպես ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, այնուհետև աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ (1994-1998թթ.):
2020թ. - ից պարոն Դավթյանը հանդիսանում է Ամերիա բանկի խորհրդի անկախ անդամ:
Կրթություն
Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է ։
Ֆայլեր