team

Չախոյան Էլիզա Միքայելի

տ.գ.թ., դոցենտ

Նկարագիր

Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)

Ծնվել է 1949թ. ապրիլի 25-ին, ք. Երևանում, Հայաստանի Հանրապետություն:
1966թ. ավարտել է Երևանի Ա.Պ. Չեխովի անվան №55 հանրակրթական դպրոցը:
1967թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը («Արդյունաբերական պլանավորում» մասնագիտությամբ):
1972թ. ինստիտուտը ավարտելուց հետո, ընդունվել է ՀՍՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի ապիրանտուրա:
1976թ. հունվարից մինչև 2005թ. աշխատել է Տնտեսագիտության ինստիտուտում, նախ որպես կրտսեր գիտաշխատող, ապա որպես ավագ գիտաշխատող:
1988թ. հոկտեմբերին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը՝ «Արտադրանքի օրգանական կառուցվածքի բարելավումը գիտական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում» թեմայով:
1989 թ. մայիսին Մոսկվայի ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից (ԲՈՀ) նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1998 թ.-ից դասավանդել է տնտեսագիտական առարկաներ Հայաստանի տարբեր բուհերում:
1999 թ-ից առ այսօր հադիսանում է Հայ-Ռուսական համալսարանի «Տնտեսագիտության տեսության անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնի դոցենտ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

CV

 

Գիտական հետաքրքրություններ

  • Գիտական հետաքրքրությունների շրջանակը կապված է վարքագծային տնտեսության որոշակի ասպեկտների և նոր տնտեսագիտության հետ:

Հրապարակումների ցուցակ

  • Հակաճգնաժամային «կայունացման-աճի» մեխանիզմի ազդեցությունը որոշակի երկրներում, որոնք ստանձնել են տնտեսական փոխակերպման ճանապարհը
  • Հայաստանում արժութային ճգնաժամի առանձնահատկությունները

Ֆայլեր