Նկարագիր
Հակիրճ տեղեկատվություն (կենսագրություն)
Ծնվել է Հայաստանում: 80-ական թվականներին գերազանց ավարտել է Վ.Մայակովսկու անվան թիվ 7 ռուսական դպրոցը, այնուհետև` նույնպես գերազանց, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
90-ական թվականներին ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան և պաշտպանել է 08.00.05- «Տնտեսագիտություն, պլանավորում և կազմակերպում ազգային տնտեսության և դրա ոլորտների կառավարում» մասնագիտությամբ թեզը: Ի սկզբանե, աշխատել է իր մասնագիտությանբ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր հաստատություններում, միևնույն ժամանակ ակտիվորեն զբաղվել է գիտահետազոտական և գիտաուսուցողական գործունեությամբ:
2014-ին ստացել է դոցենտի կոչում:
Ներկայումս հանդիսանում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի,Կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի դոցենտ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
CV
Գիտական հետաքրքրություններ
- Մարդկային ռեսուրսների կառավարման կազմակերպությունների բոլոր ոլորտները
- Կորպորատիվ մշակույթ, բիզնեսի էթիկա և սոցիալական պատասխանատվություն
- Մենեջմենտի պատմություն, նրա զարգացման միտումները և նոր ուղղությունները
Հրապարակումների ցուցակ
- «Մասնագետների կարիքի որոշման մեթոդաբանության որոշ հարցեր», 1990 թ.
- «Ուսումնական պլան` մասնագետների վերապատրաստման հիմք », 1991 թ.
- « ԲՈՒՀ -ի աշխատանքի վարձատրության կատարելագործում», 1994 թ.
- «ԱՊՀ և Բալթյան երկրներում բնական գազի փոխադրման սակագնային քաղաքականության ձևավորման հարցի վերաբերյալ», 2004 թ.
- «Հայաստանի Հանրապետության գազային տրանսպորտային համակարգի զարգացման տեխնիկական և տնտեսական կողմերի երկարաժամկետ հեռանկարների ուսումնասիրություն», 2005 թ.
- «Ժամանակակից պայմաններում կորպորատիվ աշխատողների պատրաստման և վերապատրաստման մեթոդաբանական հիմունքները», 2011 թ.
- «Կառավարման պատմություն» առարկայի մեթոդական ցուցումներ, 2012 թ.
- «Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման որոշ արդի հիմնախնդիրների մասին», 2013 թ.
- «Մարդկային կապիտալի ներդրում` որպես երկրի զարգացման հաջողված գործոն` օտարերկրյա փորձը», 2016 թ.
- «Գործարարության սոցիալական պատասխանատվության զարգացման հիմնախնդիրներն և առավելություններ», 2017 թ.
- «Կադրային նոր տեխնոլոգիաներ և դրանց ազդեցությունը կադրային քաղաքականության վրա», 2018 թ.
- «The influence of work community on employee productivity» («Աշխատանքային համայնքի ազդեցությունը աշխատողների արտադրողականության վրա»), 2019 թ.
- «Խմբային աշխատանքի կազմակերպում և բարձրագույն կրթության ուսումնական գործընթացում դրա գնահատման չափանիշների մշակում», 2019 թ. և այլն: Ընդհանուր առմամբ, մոտ 30 հրատարակություն:
Ֆայլեր