Նկարագիր
Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)
Ծնվել է 1982 թ. փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետությունում:
1999-2004 թթ. սովորել է Ռուս-Հայկական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ:
2007-2012 թթ. սովորել է Ռուս-Հայկական համալսարանի ասպիրանտուրայում, Ը.00.03 – «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ:
2020 թվականին պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը՝ Ը.00.02 - «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, «Ստվերային տնտեսության ծավալների և կրճատման մեխանիզմների գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
2011-2014 թթ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Մշակույթի և սոցիալ-մշակութային գործունեության մենեջմենթի» ամբիոնում:
2011-2018 թթ. հանդիսանում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ներքին որակի վերահսկման կենտրոնի ղեկավար:
2023 թ. առ այսօր հանդիսանում է Ռուս-Հայկական համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման դեպարտամենտի ղեկավար:
2007թ.-ից առ այսօր դասավանդում է Ռուս-Հայկական համալսարանի «Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնում:
Հադիսանում է 10 գիտական հոդվածների հեղինակ:
Գիտական հետաքրքրություններ
- Միկրոտնտեսագիտություն
- Մակրոտնտեսագիտություն
- Ստվերային տնտեսություն
Հրապարակումների ցուցակ
- Акопян Э.А., О некоторых теоретических вопросах в области теневой экономики // Журнал «Альтернатива», №3/2016. 2016. Стр. 63-67.
- Акопян Э.А., Проблемы теневой экономики в странах ЕС // Сборник научных статей, Годичная научная конференция Российско-Армянского университета, 2016 г., Ереван, изд. РАУ. В печати.
- Акопян Э.А., Оценка объемов теневой экономики Республики Армения // Журнал «Альтернатива», 2017. В печати.
- Акопян Э.А., Неформальная занятость и ее последствия для экономики Республики Армения // Журнал «Альтернатива», 2017. В печати.
- Акопян Э.А., Опыт борьбы с теневой экономикой в европейских странах // Вестник Государственного университета управления, 2017. В печати.
- Некоторые вопросы государственной поддержки среднего и малого бизнеса вовремя COVID-19 в Республике Армения и Российской Федерации // Современные тренды экономического развития. Россия и мир после пандемии, РФ, 2021, Стр. 223-227.
- О некоторых особенностях теневой экономики в Республике Армения, обусловленных недостаточной // Финансы и бизнес. РФ, Стр. 3-6.
- Digital Platforms as a Business Engine in Smart Space // Socio-economic Systems: Paradigms for the Future // Studies in Systems, Decision and Control, pp. 587-594.
Ֆայլեր