Ռուս-հայկական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի մաթեմատիկական մեթոդների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ավագ դասախոս։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, որտեղ նաև ավարտել է հոգեբանության ասպիրանտուրան։ Ստացել է փորձարարական հոգեբանության մագիստրոսի աստիճան Նյու Յորքի քաղաքային համալսարանի Բրուքլին քոլեջում։ Ներկայումս տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցորդ է։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինստիտուցիոնալ տնտեսագիտությունը, հանրային հատվածի տնտեսագիտությունը, վարքային և փորձարարական տնտեսագիտությունը, ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող երկրներում պետական կառավարման թվայնացումը։ Ատենախոսական հետազոտությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում ձևական և ոչ ձևական ինստիտուտների ազդեցության վերլուծությանը հանրային բարիքների սպառման վրա։
Ունի բազմամյա ձեռնարկատիրական և կառավարչական գործունեության փորձ գովազդի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում։