team

Վարդանյան Թերեզա Շավարշի

Ավագ մենեջեր

Նկարագիր

Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)

Ծնվել է 2005 թ. ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում։ ՀՀ քաղաքացի է։2022 թ. ավարտել է Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցը՝ լավ և գերազանց առաջադիմությամբ։ Ներկայումս սովորում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսում՝ «Կառավարում» կրթական ծրագրով։ Ուսումն ավարտելու նախատեսվող տարեթիվն է 2027 թվականը։ Ուսման ընթացքում ցուցաբերում է բարձր առաջադիմություն։2025 թ. հոկտեմբերի 1-ից աշխատում է Ռուս-Հայկական համալսարանի «Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնում՝ ավագ մենեջերի պաշտոնում։ Մինչ համալսարանում աշխատանքի անցնելը վեց ամիս աշխատել է «ԼԻԳԱ» ապահովագրական ընկերությունում՝ ձեռք բերելով կազմակերպչական և վարչարարական գործունեության գործնական հմտություններ։Ուսումնական և մասնագիտական գործունեությանը զուգահեռ հանդիսանում է ուսանողական խորհրդի նախագահ, ակտիվորեն մասնակցում է ուսանողական կյանքի կազմակերպմանը, ուսանողական ինքնակառավարման զարգացմանը և համալսարանական նախաձեռնությունների իրականացմանը։Ուսումնական գործընթացի շրջանակում զբաղվում է ժամանակակից սոցիալ-տնտեսական գործընթացների ուսումնասիրմամբ, մասնավորապես՝ երիտասարդության զբաղվածության և աշխատաշուկայի հիմնախնդիրներով։ Նրա կուրսային աշխատանքի թեման է՝ «Z սերունդը աշխատաշուկայում. սպասումներ և պահանջներ գործատուի նկատմամբ»։ Մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորում է պատասխանատվություն, կազմակերպվածություն և մասնագիտական զարգացման ձգտում՝ հաջողությամբ համադրելով ուսումը և աշխատանքը։

Գիտական հետաքրքրություններ

  • ժամանակակից սոցիալ-տնտեսական գործընթացներ,
  • աշխատաշուկա,
  • երիտասարդության զբաղվածություն,
  • աշխատանքի արժեքներ և երիտասարդության մոտ շարժառիթներ,
  • Z սերնդի առանձնահատկություններ աշխատաշուկայում,
  • մարդկային ռեսուրսների կառավարում և մարդկային կապիտալի զարգացում

Ֆայլեր