Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)
Աղասի Թավադյանը ՀՊՏՀ «Տնտեսության անորոշության մոդելավորման» լաբորատորիայի վարիչն է: Tvyal.com հետազոտության կազմակերպության հիմնադիրն է, հանդիսանում է ՀՀ ԳԱԱ «Հայկական տնտեսագիտական հանդես» պարբերականի խմբագիր:
Մասնակցել է որոշ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացրած հետազոտությունների` Եվրասիական զարգացման բանկ (ЕАБР), Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ЕЭК), DOC գերմանական հետազոտական ինստիտուտ, Եվրոպական միության ջրային նախաձեռնություն (EUWI+), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ): ՀՀ ԿԳՍՄՆ Գիտության կոմիտե կողմից իրականացված երիտասարդ գիտնականների մրցույթի թիմի ղեկավարն էր: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ է: 2021թ. շահել է ՀՀ կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի կազմակերպած անհատական հետազոտական դրամաշնորհ:
2011-2012թթ. Erasmus Mundus ծրագրով ասպիրանտուրայի 1 տարին նա ուսանել է Մեծ Բրիտանիայի Սուոնսի մետրոպոլիտեն համալսարանում: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2013թ., դոցենտ է: Ավելի քան 30 հոդվածի և գիտական աշխատության հեղինակ է:
Տիրապետում է R և Python ծրագրավորման լեզուներին: Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: