Նկարագիր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 19-ին Կիսլովոդսկում։
2014 թվականին ավարտել է Ռուս-Հայկական Համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում։
2016 թվականին ավարտել է տնտեսագիտության մագիստրատուրան՝ Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ։
2019 թվականին ավարտել է ՀՌՀ-ի ասպիրանտուրան՝ 08.00.06 «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2015 - 2023 թթ զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի կրթական ծրագրերի և հարաբերությունների զարգացման մենեջերի պաշտոնը։
2017 - 2018 թթ զբաղեցրել է ՀՌՀ-ի Տնտեսական տեսության և անցումային փուլում տնտեսագիտության հիմնախնդիրների ամբիոնի ասիստենտի պաշտոնը։
2018 - 2023 թթ – զբաղեցրել է ՀՌՀ-ի Տնտեսական տեսության և անցումային փուլում տնտեսագիտության հիմնախնդիրների ամբիոնի դասախոսի պաշտոնը:
2019-2023 թթ համակարգել է «Բերքի փառատոն. գյուղական կյանք և ավանդույթներ» ամենամյա փառատոնը, որն իրականացվում է «Գրին Լեյն» ՀԿ-ի կողմից։
2019-2023 թթ համակարգել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագիրը, որն իրականացվում է «Գրին Լեյն» ՀԿ-ի կողմից։
2020-2021 թթ համակարգել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության «Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների տարածքների հիմնում» ծրագիրը, որն իրականացվում է «Գրին Լեյն» ՀԿ-ի կողմից։
2023 թվականի հունիսից առ այսօր զբաղեցնում է ՀՌՀ կարիերայի կենտրոնի ղեկավարի պաշտոնը
2023 թվականի սեպտեմբերից առ այսօր զբաղեցնում է Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի ավագ դասախոսի պաշտոնը։
Ֆայլեր