Նկարագիր
Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)
Ծնվել է 1986թ. ապրիլի 28-ին:
2008թ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ: 2012թ.-ից հանդիսանում է Մեծ Բրիտանիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի ուսանող: 2018թ. Տնտեսագիտության 008 մասնագիտական խորհրդում պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման իր ատենախոսությունը:
2009-2010 թթ. աշխատել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում` որպես տնտեսագետ: 2011-2016թթ.-ին աշխատել է «Փի-Էյչ-Փի աուդիտ» ՓԲԸ-ում` որպես աուդիտոր: 2011 թվականի սեպտեմբերից մինչ օրս աշխատում է Եվրոպական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի հայալեզու և անգլալեզու խմբերում՝ որպես դասախոս: 2015 թվականի սեպտեմբերից մինչ օրս աշխատում է «Անանիա Շիրակացի» միջազգային գիտակրթական համալիրի դիպլոմային ծրագրում՝ որպես Բիզնես մենեջմենթի ուսուցիչ անգլալեզու խմբում:
2018 թ. առ այսօր հանդիսանում է Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի դասախոս:
Հադիսանում է 11 գիտական հոդվածների հեղինակ, որոնք հրատարակվել են ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված ամսագրերում:
CV
Գիտական հետաքրքրություններ
- Համաշխարհային տնտեսություն
- Միջազգային տնտեսական հարաբերություններ
- Միջազգային բիզնես
- Բիզնես մենեջմենթ
- Միջազգային ինտեգրացիա
- Մակրոտնտեսագիտություն
Հրապարակումների ցուցակ
- «Ինովացիոն տնտեսությունը 21-րդ դարի տնտեսությունն է», Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմնախնդիրները գիտական հոդվածների ժողովածու 3(11), Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան, Երևան 2011, էջ 133-142:
- «Վենչուրային կապիտալի դերը նորամուծական գործընթացում», Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմնախնդիրները գիտական հոդվածների ժողովածու 4(12), Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան, Երևան 2011, էջ 196-199:
- «Ազգային ինովացիոն համակարգ» կատեգորիայի տեսական մոտեցումների և հիմնահարցերի շուրջ», Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա 7-8 (169-170) 2014, Երևան 2014, էջ 89-91:
- «Ազգային ինովացիոն համակարգի ձևավորման իրավական հիմքերը և առկա խնդիրները Հայաստանի Հանրապետությունում», Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա 9-10 (171-172) 2014, Երևան 2014, էջ 97-99
- «Ինչպիսին կարող է լինել ազգային ինովացիոն համակարգը տեխնոլոգիաների միջազ¬գայնացման համատեքստում», Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահերթությունները գիտաժողովի նյութերի ժողովածու, Եվրասիա միջազգային համալսարան, Երևան 2014, էջ 264-276:
- «ՀՀ ազգային ինովացիոն համակարգի ձևավորման հիմնախնդիրները` համաշխարհային տնտեսության զարգացման համատեքստում», Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա 1-2 (173-174) 2015, Երևան 2015, էջ 83-86:
- «Համաշխարհային խոշոր հետազոտական նախագծերին ՀՀ ազգային ինովացիոն համակարգի ինտեգրման հիմնախնդիրները», Եվրոպական Ակադեմիա. Գիտական հոդվածների ժողովածու/6, Երևան 2015, էջ 261-272
- «ՀՀ ազգային ինովացիոն համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը տնտեսության մրցունակության բարձրացման համատեքստում», «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի նյութեր, Երևան 2015, էջ 657-661
- «ՀՀ ազգային ինովացիոն համակարգի կատարելագործման մեխանիզմները», Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահերթությունները գիտաժողովի նյութերի ժողովածու, Եվրասիա միջազգային համալսարան, Երևան 2015, էջ 86-95
- «ՀՀ գիտատեխնիկական ներուժի` որպես ազգային ինովացիոն համակարգի ձեվավորման հիմնական գործոնի տնտեսաչափական վերլուծությունը», Ֆինանսներ և էկոնոմիկա 7-8 (191-192) 2015, Երևան 2016, էջ 30-34
- «Ազգային ինովացիոն համակարգերի ձևավորման միջազգային փորձի վերլուծությունը», Եվրոպական Ակադեմիա. Գիտական հոդվածների ժողովածու/8, Երևան 2017, էջ 82-92
Ֆայլեր