Նկարագիր
Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)
Դավիթ Ալբերտի Սահակյանը
Դոցենտ:
Դավիթ Սահակյանը հարգված առաջնորդ է, կառավարման խորհրդատու, նորարար, ձեռնարկատեր և պրոֆեսոր: Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ՝ բիզնես ռազմավարության և բիզնեսի զարգացման, ֆինանսական կառավարման (բյուջեի պլանավորում, ծախսերի հաշվառում և կանխիկի կանխատեսում), բիզնեսի մոդելավորման և նորարարությունների զարգացման, տվյալների գիտության և մաթեմատիկայի մոդելավորման, արտադրանքի և նախագծերի կառավարման և բիզնես գործընթացների կառավարման ոլորտում: Նա մասնագիտացած է բանկային գործունեության, վճարային համակարգերի և զարգացող տեխնոլոգիաների բնագավառում և գործադիր պաշտոններ է զբաղեցրել Կոնվերսբանկում, Ինեկոբանկում, ՎՏԲ-Հայաստան բանկում, Հայփոստում և TeamViewer-ում: Նա նաև ղեկավարում է իր խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունը, որը մասնագիտացած էր բիզնես-գործընթացների կառավարման, Բիզնես ռազմավարության և ֆինանսական մոդելավորման, ինչպես նաև ստարտափ բիզնեսների զարգացման մեջ, ավելի քան 10 տարի:
Ունի ֆիզ-մաթ գիտությունների թեկանծուի գիտական կոչում։ Սահակյանը անցել է վերապատրաստում Պիտսբուրգի համալսարանի Կաց բիզնեսի դպրոցում և Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում։
Աշխատանքային փորձ
-
Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության և բիզնեսի մեջ ամբիոնի վարիչ և դոցենտ, (07/2020 – 2021), Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ (02/2003–07/2020), Մագիստրոսական ծրագրերի ղեկավար (09/2008-մինչ օրս), բիզնես-ինկուբատորի ղեկավար (07/2011-մինչ օրս), Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտ, Հայ-ռուսական համալսարան
-
Զարգացող պրոդուկտների խմբի վերլուծության դեպարտամենտի ղեկավար, Մոնիտիս ՓԲԸ (TeamViewer ընկերություն), 02/2017 – 08/2019, Վերլուծության դեպարտամենտի ղեկավար, Մոնիտիս ՓԲԸ (TeamViewer ընկերություն), 02/2016 – 08/2019, Երևան, Հայաստան
-
Հիմնադիր և տնօրեն, Դավ Սոլուշնզ ՍՊԸ, 05/2015 – 12/2016, Երևան, Հայաստան
-
Պրոդուկտների զարգացման բաժնի պետ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, 03/2014 – 02/2016, Փոստբանկային ծառայությունների բաժնի պետ, 10/2012 – 08/2014, Երևան, Հայաստան
-
Զարգացման գծով տնօրեն, Քի Սոլուշնզ ՍՊԸ, 04/2009 – 12/2013, Երևան, Հայաստան
-
Փոստային ֆինանսական ծառայությունների բիզես միավորի տնօրեն, Հայփոստ ՓԲԸ, 07/2008 – 05/2011, Երևան, Հայաստան
-
Հրավիրված պրոֆեսոր, Կաց բիզնես դպրոց, Փիտսբուրգի համալսարան, 01/2008 – 05/2008, Փիտսբուրգ, ԱՄՆ
-
Հավատարմագրային կառավարչի խորհրդական, Haypost Trust Management B.V., 01/2007 – 07/2008, Երևան,Հայաստան
-
Պլանավորման և վերլուծության բաժնի պետ, Ինեկոբանկ ՓԲԸ, 04/2005 – 12/2006, Երևան, Հայաստան
-
Զարգացման գծով տնօրեն, Բիզնես խորհրդատվության ստորաբաժանման տնօրեն, Անտարես հոլգինգ, 10/2004 – 06/2006, Երևան, Հայաստան
-
Հետազոտող, Արժույթի Միջազգային Հիմնադրամ, 02/2004 – 03/2004, Վաշինգտոն, ԱՄՆ
-
Բյուջետային պլանավորման բաժնի պետ, Հայխնայբանկ ՓԲԸ, 04/2000 – 04/2005, Երևան, Հայաստան
-
Մաթեմատիկական մոդելավորման և մեթոդների ամբիոնի դասախոս, Երևանի Պետական Համալսարան, 09/1994 – 07/2005, Երևան, Հայաստան
-
Բանկային վերահսկողության դեպարտամենտի մասնագետ, Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ, 11/1998 – 02/2000, Երևան, Հայաստան
Կրթություն
-
Կիրառական մաթեմատիկա (Գերազանցության դիպլոմ), 1989-1994, Երևանի Պետական Համալսարան, Ինֆորմատիկայի և Կիրառական Մաթեմատիկայի Ֆակուլտետ, Երևան
-
Ասպերանտուրա (Ֆիզմաթ գիտությունների թեկնածու), 1994-1997, Երևանի Պետական Համալսարան, Ինֆորմատիկայի և Կիրառական Մաթեմատիկայի Ֆակուլտետ, Երևան
-
Ուսումնական դասընթաց “Գործընթացային կառավարում” (Վկայական), 17/10/2005-21/10/2005 Բիզնես-ինժինիրինգ գրուպ – Պետերբուրգ, Բիզնես-ինժինիրինգի դպրոց, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
-
Բիզնեսի կառավարում (Վկայական), 01/2008 – 05/2008, Կաց Բիզնեսի Դպրոց, Փիտտսբուրգի համասարան, Փիտտսբուրգ, ԱՄՆ
-
“Լիդերը 21-րդ դարում” դասընթաց (Վկայական), 02/05/2010 – 07/05/2010, Կառավարման Կենեդու դպրոց , Հարվարդի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
Գիտական հետաքրքրություններ
- Բիզնեսի զարգացում. Բիզնես մոդելների մշակում և իրականացում, ռազմավարական կառավարում
- Բիզնես գործընթացների կառավարում. Բիզնես գործընթացների նկարագրություն և կատարելագործում, ռեինժինիրինգ և մոդելավորում, գործընթացների վերլուծություն
- Տվյալների գիտություն բիզնեսում. Մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն, տվյալների վերլուծություն
- Ֆինանսական կառավարում. Ֆինանսական մոդելավորում, բյուջետավորում և վերլուծություն
- Գործառնական գերազանցություն. Գործառնական կառավարում, վարքագծի տնտեսագիտություն, խնայող արտադրություն, 6 սիգմա
- Խնդիրների վերլուծություն և որոշումների կայացում
Ֆայլեր