Նկարագիր
Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)
Ծնվել է ք․ Երևանում, Հայաստանի Հանրապետություն։
2015-2019թթ․ ուսանել է ՀՊՏՀ տնտեսագիտության բակալավրիատում՝ «Մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ» մասնագիտությամբ և ավարտել այն գերազանցության դիպլոմով։
2019-2021թթ․ ուսանել է ՀՊՏՀ մակրոտնտեսագիտության մագիստատուրայում՝ «Մակրոտնտեսագիտական վերլուծություն» մասնագիտությամբ և ավարտել այն գերազանցության դիպլոմով։
2021 թվականից, ուսանում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի առկա ասպիրանտուրայում՝ 08.00.02 – «Տնտեսագիտություն, նրա ճյուղերի կառավարում» մասնագիտությամբ և աշխատում է իր ատենախոսության թեմայով՝ «Ներդրումային միջավայրի էնդոգեն և էկզոգեն վարքագծային գործոնների գնահատումը (Հայաստանի Հանրապետության օրինակով)»։
Իրականացնում է դասախոսական գործունեություն Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնում 2021 թվականից ի վեր։
Հանդիսանում է 6 գիտական աշխատանքների հեղինակ, որոնք հրատարակվել են միջազգային, Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-երի կողմից հաստատված ամսագրերում։
Աշխատում է որպես Տվյալների վերլուծաբան Ֆիլիպ Մորիս ընկերությունում։
Գիտական հետաքրքրություններ
- Էկոնոմետրիկա
- Մակրոտնտեսագիտություն
- Տնտեսական երևույթների կանխատեսում
Հրապարակումների ցուցակ
- Գ.Պետրոսյան, «Գիտելիքահենք տնտեսություն, Հայաստանի տնտեսության հեռանկարները և էկոնոմետրիկ մոդելավորումը», խմբ. «Փաստացի գիտական հետազոտություններ ժամանակակից աշխարհում», 2021 թ
- Գ.Պետրոսյան, «Գնաճի կանխատեսումը Հայաստանում», Երևան, խմբ. «Փաստացի գիտական հետազոտություններ ժամանակակից աշխարհում», 2021 թ
- Գ.Պետրոսյան, Ա.Մկրտչյան «Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսում 2020-2029թթ.», Երևան, խմբ. «Կաճառ», 2021 թ
- Գ.Պետրոսյան, Ա.Մկրտչյան «Անշարժ գույքի երկրորդային շուկայի գործոնային վերլուծություն», Երևան, խմբ. «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ», ՀՊՏՀ, 28-րդ գիտաժողով, «Տնտեսագետ», 2020 թ.
- Գ.Պետրոսյան, Դ.Մինասյան «Արժութային ճգնաժամերի էությունը և դրանց մաթեմատիկական մոդելավորումը», Երևան, խմբ. «Տարածաշրջան և աշխարհ», №5, 2020 թ
- Գ. Պետրոսյան «Անշարժ գույքի գների ինդեքսի վերլուծությունը Nambeo-ի գնահատականներով», Երևան, խմբ. «Տարածաշրջան և աշխարհ», №6, 2019 թ
Ֆայլեր