team

Պետրոսյան Գարիկ Արմենակի

տ.գ.թ., ավագ դասախոս

Նկարագիր

Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)

Ծնվել է 1993թ. հունիսի 27-ին ք. Երևանում:
2013թ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ «Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում» մասնագիտությամբ:
2015թ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ։
2018թ․ ավարտել է  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի առկա ասպիրանտուրան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման իր՝ «Արտաքին շոկերը և մակրոտնտեսական կայունության ապահովման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ատենախոսությունը, Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ:
2015 - 2016թթ․ աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի օգնական։
2016թ․-ից աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում՝ որպես տնտեսագետ։

CV


 

Գիտական հետաքրքրություններ

  • Մակրոտնտեսագիտություն
  • Միջազգային տնտեսագիտություն
  • Էկոնոմետրիկա
  • Մակրոտնտեսական կայունության գնահատում
  • Հարկաբյուջետային քաղաքականություն
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Մակրոտնտեսական մոդելավորում
  • Ընդհանուր հավասարակշռության մոդելներ

Հրապարակումների ցուցակ

  • Պետրոսյան Գ., «Արտաքին ցնցումների (շոկերի) և մակրոտնտեսական կայունության տեսական հիմնահարցերը», «Հանրային կառավարում» գիտական հանդես, ՀՀ ՊԿԱ, 2016 N2, էջ 95-102։
  • Պետրոսյան Գ., «ՀՀ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը մակրոտնտեսական կայունության ապահովման գործում», «Հանրային կառավարում» գիտական հանդես, ՀՀ ՊԿԱ, 2017 N2, էջ 24-32։
  • Գրիգորյան Կ., Պետրոսյան Գ., «Տնտեսական աճի ապահովման գործում մակրոտնտեսական կայունության անհրաժեշտությունը և նշանակությունը», «Ֆինանսներ և Էկոնոմիկա» գիտական հանդես, Թիվ 11-12, 2017թ., էջ 87-97։
  • Պետրոսյան Գ., «ՀՀ մակրոտնտեսական կայունության քանակական գնահատումը», «Հանրային կառավարում» գիտական հանդես, ՀՀ ՊԿԱ, 2018 N1, էջ 104-112։
  • Գրիգորյան Կ., Պետրոսյան Գ., «Արտահանման կենտրոնացվածությունը որպես արտաքին շոկերի ազդեցությունն ուժգնացնող գործոն», «Հանրային կառավարում» գիտական հանդես, ՀՀ ՊԿԱ, 2018 N1, էջ 113-121։
  • Պետրոսյան Գ., «Մակրոտնտեսական կայունության տնտեսագիտական էությունը և այն բնութագրող ցուցանիշների ընտրությունը», «Այլընտրանք» գիտական հանդես, 2018 N1, Էջ 124-133։
  • Պետրոսյան Գ., «ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն արտաքին շոկերի ազդեցությունները նվազեցնելու գործում», «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, հատոր IX, N2, 2018, էջ 53-62։
  • Պետրոսյան Գ., «Ներքին կայունարարների արդյունավետության բարձրացումը որպես արտաքին շոկերի նկատմամբ ՀՀ տնտեսության խոցելիությունը նվազեցնող գործոն», «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, հատոր IX, N2, 2018, էջ 63-67։
  • Պետրոսյան Գ., «Արտաքին տնտեսական շոկերի ազդեցությունը ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների վրա», «Ֆինանսներ և Էկոնոմիկա» գիտական հանդես, Թիվ 1-2 (209-210), 2018թ., էջ 74-82 ։

Ֆայլեր