team

Մարկոսյան Մեսրոպ Տիգրանի

Դասախոս

Նկարագիր

Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)

Ծնվել եմ Երևան քաղաքում 1994 թ․-ին։ 2012 թ․ ավարտել եմ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը և ընդունվել եմ Երևանի պետական համալսարան։ Սովորել եմ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնում։
2018 թ․-ին ավարտել եմ մագիստրատուրան՝ << ֆինանսական մաթեմատիկա>> մասնագիտությամբ  և ընդունվել եմ ասպիրանտուրա <<մաթեմատիկական տնտեսագիտություն>> մասնագիտությամբ։ Մագիստրոսական թեզի թեման եղել է <<Ժամանակային շարքերի կլաստերիզացիան և կիրառությունները>>։
Ունեմ աշխատանքային փորձ տվյալների վերլուծության ոլորտում։ Գիտական հետաքրքրույունների շրջանակի մեջ են մտնում վիճակագրությունը, մեքենայական ուսուցում,տվյալների վերլուծությունը, մաթեմատիկական մոդելավորումը, ֆինանսական մաթեմատիկան և խաղերի տեսությունը։

CV

 

Գիտական հետաքրքրություններ

  • Վիճակագրություն
  • Մեքենայական ուսուցում
  • Տվյալների վերլուծություն
  • Մաթեմատիկական մոդելավորում
  • Ֆինանսական մաթեմատիկա
  • Խաղերի տեսություն

Ֆայլեր