Նկարագիր
ԿԱՐՃ ՀՂՈՒՄ
Ծնվել է 1966 թվականի Մարտի 2-ին, ք․Երևանում։
1983 թվականին ավարտելով Երևանի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Աշխատանքի տնտեսագիտության» ֆակուլտետը։ 1987 թվականին ստացել է դիպլոմ «Տնտեսագետ» որակավորմամբ։ 1988 թվականից աշխատել է տարբեր պետական հիմնարկներում և առևտրային բանկերում՝ զբաղեցնելով միջին կառավարողի պաշտոններ։ 2007 թվականից դասավանդել է Երևանի տարբեր ԲՈՒՀ-երում։
2013թ.-ից ՀՌՀ-ի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դասախոս է։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
1989-1992թթ․ – Հայաստանում, ք․ Երևանում, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տնտեսական բաժնի պետ։
1992-1994թթ․ - Հայաստանում, ք․ Երևանում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի վարչության գլխավոր մասնագետ։
1994-1996թթ․ - Հայաստանում, ք․ Երևանում, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում թղթակցային կապերի և միջազգային գործարքների բաժնի պետ։
1996-2011թթ․ - Հայաստանում, ք․ Երևանում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջազգային բիզնեսի բաժնի պետ։
1997-1998թթ․ - Հայաստանում, ք․ Երևանում, «Կրեդիտ Սերվիս Բանկ» ՓԲԸ-ում գործադիր տնօրենի տեղակալ։
2001-2004թթ․ – TACIS Project of EU – SME business development program –ում հրավիրված փորձագետ։
2007-2008թթ․ - Հայաստանում, ք․ Երևանում, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի առևտրի ֆինանսավորման վարչության պետ։
2012-2015թթ․ - Եղել է Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի փորձագետ։
2015թ․ - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) փորձագետ։
2018թ․ առ այսօր - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում և Հայաստանի Հանրապետության վարչապետի գրասենյակում համահայկական ծրագրերի կառավարող։
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Գիտական հետաքրքրությունների շրջանակ:
-
Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանման տարբեր համակարգեր
-
Առևտրի ֆինանսավորման ժամանակակից գործիքներ
-
Ֆինանսական հաստատությունների դերը երկրի տնտեսական զարգացման խթանման գործում
-
Բանկային համակարգի զարգացման հեռանկարները
-
Պետական կառավարում
-
Ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխություն և տնտեսական աճ
-
Կրթական համակարգի նոր հայեցակարգեր
ԱՌԱՐԿԱՆԵՐ
-
Միջազգային բանկային գործառնություններ
Ֆայլեր