team

Գեղամ Ղուլիջողլյան

ավագ դասախոս

Նկարագիր

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Ծնվել է՝ 1970 թվականի հոկտեմբերի 23-ին:
1994-2004 թթ. սովորել է Արթիկի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 2008 թվականին ավարտել է ՀՀ Պետական ճարտարագիտական համալսարանի բակալավրիատը՝ «Թեթև արդյունաբերության ավտոմատացում» մասնագիտությամբ: 2008-2010 թթ. հաջողությամբ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ «Պետական ֆինանսների կառավարում» ուղղությամբ (մասնագիտացումը՝ մենեջմենթ): Հանդիսանում է ACCA-ի (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) ուսանող:
  • 05.04.2016 – 07.04.2016: Անցել է վերապատրաստում «Հարկային օրենսդրության պահպանումն ապահովելու նոր ուղիներ» թեմայով Լյուբլյանայում, Սլովենիա (Վկայական CEF-ի կողմից):
  • 14.10.2015 – 16.10.2015: Մասնակցել է «Ակցիզային հարկի խնդիրները» թեմայով սեմինարին, որը կազմակերպվել է Վիեննայի պետական ֆինանսների ակադեմիայի կողմից Մոսկվայում, Ռուսաստան (Վկայական Պետական ֆինանսների ակադեմիայի կողմից):
  • 08.12.2014 – 11.12.2014: Մասնակցել է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով սեմինարին, որը կազմակերպվել է Վիեննայի պետական ֆինանսների ակադեմիայի կողմից Մոսկվայում, Ռուսաստան (Վկայական Պետական ֆինանսների ակադեմիայի կողմից):
  • 03.02.2015 – 07.02.2015: Մասնակցել է «ԱԱՀ-ի գծով խարդախությունների դեմ պայքար. լավագույն փորձը» դասընթացին, որը կազմակերպվել է IOTA-ի կողմից Բուդապեշտում, Հունգարիա (Վկայական IOTA-ի կողմից):
  • 11.02.2014 – 19.02.2014: Մասնակցել է «Փոխադարձ առևտրի շրջանակներում անուղղակի հարկերի գծով հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակում» թեմայով սեմինարին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի հրավերով (Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակներում), որն անցկացվել է Ալմաթիում (Ղազախստան) և Մինսկում (Բելառուս):
  • 26.05.2013 – 01.06.2013: Մասնակցել է «Տրանսֆերտային գնագոյացման քաղաքականության ուսումնասիրություն՝ ՏՀԶԿ ուղեցույցների լույսի ներքո» ծրագրին, որը կազմակերպվել է IFC-ի (Համաշխարհային բանկի խմբի անդամ), Ernst & Young-ի և Վիեննայի պետական ֆինանսների ակադեմիայի կողմից Թբիլիսիում, Վրաստան (Վկայական Պետական ֆինանսների ակադեմիայի կողմից):

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
01.07.2026 – առ այսօր ` «Double Capital» ՍՊԸ: Պաշտոնը` Հարկային մենեջեր, Գլխավոր հաշվապահ:
01.11.2024– 30.06.2026 ` «BDO Արմենիա» ՍՊԸ: Պաշտոնը ` հարկային մենեջեր, Աուդիտի դեպարտամենտ:
08.04.2024 – 18.10.2024 ՝ «KPMG Արմենիա» ՍՊԸ ։ Պաշտոնը ՝ հարկային և իրավաբանական ծառայությունների դեպարտամենտի (TLS) մենեջերի տեղակալ:
01.12.2017 - 29.02.2024 ՝ «PwC Արմենիա» ՍՊԸ։ Պաշտոնը ՝ ավագ հարկային խորհրդատու Հարկային և իրավաբանական ծառայությունների դեպարտամենտում (TLS):
01.07.2017 - 30.11.2017 ՝ «Hotel Central» ՍՊԸ։ Պաշտոնը՝ Գլխավոր հաշվապահ։ Պարտականությունները:
2011 – 2017 ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտե։ Պաշտոնը՝ Գլխավոր հարկային տեսուչ Հարկերի և պարտադիր վճարների բաժնում:
 

Ֆայլեր