team

Գրիգորյան Նաիրա Իշխանի

տ.գ.թ., դոցենտ

Նկարագիր

 

Համառոտ տեղեկատվություն (կենսագրություն)

Ծնվել է 1979թ. հունվարի 1-ին, ք. Գյումրի (նախկին ք.Լենինական) Հայաստանի Հանրապետություն:2002թ.-ին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը՝ ստանալով Կիրառական տնտեսագիտության ուսուցչի որակավորում (դիպլոմավորված):2003-2016թթ․ աշխատել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու №28 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում՝ որպես Կիրառական տնտեսագիտության ուսուցիչ և համակարգչի մասնագետ: Շնորհվել է Տնտեսագիտության «Լավագույն ուսուցիչ» պատվոգրով։2010-2014թթ․ հանդիսացել է Հայաստանի եվրոպական քոլեջ հիմադրամի Գյումրու մասնաճյուղի դասախոս։2011թ.-ին ընդունվել է ՀԵՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ՝ որպես հայցորդ։       2015թ.-ին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Տնտեսագիտություն-008 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։2016-2017թթ․ աշխատել է Մովսես Խորենացու անվան համալսարանի դասախոս։2017-2019թթ․ աշխատել է Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և Տեղեկատվական Տեխնոլոգիաներ ամբիոնի ասիստենտ, դասախոս և արժանացել «Տարվա լավագույն դասախոս» մրցանակի։2015-2025թթ. աշխատել է  Հայաստանի Եվրոպական Համալսարանի Մարքեթինգ և Կառավարում ամբիոնի դասախոս։2024թ. առ այսօր հանդիսանում է Եվրոպական թվային կրթության կենտրոնի անդամ  /GRP-European Digital Education Hub/2025թ. առ այսօր հանդիսանում է   ՀՀ ԿԳՄՍ  նախարարին կից  հասարակայնական խորհրդի անդամ2024թ. առ այսօր հանդիսանում է Հայ-Ռուսական համալսարանի «Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնի դասախոս:2024թ. առ այսօր աշխատում է Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս։2024-2025 աշխատել է «Հայաստանում Ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի Կառավարման և մարքեթինգի ամբիոնի դասախոս։2024թ.  առ այսօր հանդիսանում է Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի ակադեմիական խորհրդի անդամ2025-2026թթ. աշխատել է Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի Կառավարման , տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետի դեկան, Կառավարման ամբիոնի վարիչ : Արժանավել է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵԿԱՆ» պատվոգրի:2026թ․ առ այսօր աշխատում է Կիրառական գիտությունների միջազգային համալսարանում որպես պրեռոկտորՀադիսանում է ուսումնական ձեռնարկների և  երկու տասնյակից ավել գիտական հոդվածների հեղինակ:


 

Գիտական հետաքրքրություններ

  • Միկրոտնտեսագիտություն
  • Տնտեսագիտության տեսություն
  • Ձեռնարկատիրություն
  • Անշարժ գույքի կառավարում
  • Կառավարում

Հրապարակումների ցուցակ

  • «Նախագծային ուսումնառության կազմակերպում և կառավարում» Ուսումնամեթոդական ձեռնարկ, Գրապալատ, «Հայ հեղինակ» ՀԿ, Եր․։ 2024թ․ էջ` 172
  • «ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում », Գիտ.հոդվածների ժողովածու 16 (01) Եր.: ՀԵՀ հրատ., 2025 էջ՝ 24-34
  • «Բարձրագույն կրթության ոլորտում տեխնոլոգիաների զարգացման հիմնախնդիրներն ու միտումները», Գիտ.հոդվածների ժողովածու 16 (01) Եր.: ՀԵՀ հրատ., 2025 էջ՝ 42-49
  • «Անշարժ գույքի շուկայի ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում», Հրատ. Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ, «Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ» գիտական աշխատանքների ժողովածու: Գիրք 4, Երևան, «Օրդար», 2012թ., էջ`114-125
  • «Անշարժ գույքի գնահատման մեթոդների կիրառման արդյունավետ մոտեցումները», Հրատ. Հայաստան. «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդես, № 8 (146) օգոստոս : Երևան, «ԼԻՄՈՒՇ»՚ 2012թ., էջ` 52-54
  • «Անշարժ գույքի շուկայի վերլուծությունը ՀՀ-ում», Հրատ., ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Հանրային Կառավարում» գիտական հանդես, № 4, Երևան, «Տիգրան Մեծ», 2012թ., էջ` 108-118
  • «ՀՀ անշարժ գույքի գնահատման համակարգի բարելավման ուղիները», Հրատ. «Եվրոպական ակադեմիա» գիտական հոդվածների ժողովածու, № 2(02) Երևան 2013թ., էջ` 80
  • «ՀՀ անշարժ գույքի գնահատման համակարգի զարգացման միտումները», Հրատ. ԵՊՀ, «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու: № 1, Երևան 2013թ., էջ` 29-31
  • «ՀՀ անշարժ գույքի գնահատման համակարգում միասնական տեղեկատվական բազայի ստեղծման անհրաժեշտությունը», Հրատ. ԵՊՀ, «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը», երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, № 2, Երևան 2014թ., էջ` 11-16
  • «Տեղեկատվական վերլուծական համակարգերի դերը ՀՀ անշարժ գույքի գնահատման գործընթացում», Հրատ. ՙԵվրոպական ակադեմիա» գիտական հոդվածների ժողովածու, № 5 (1), Երևան 2015թ., էջ` 71-78
  • «Պետական գույքի արդյունավետ կառավարման մեխանիզմները», Հրատ. Եվրասիա Միջազգային Համալսարան ՙԲԱՆԲԵՐ ՚ գիտական հոդվածների ժողովածու, № 2, Երևան 2016թ., էջ` 97-103
  • «Формирование основ научных знаний по управлению недвижимостью», Հրատ. «Եվրոպական ակադեմիա» գիտական հոդվածների ժողովածու, № 8, Երևան 2017թ., էջ` 55-70
  • «COVID-19 համավարակի ազդեցությունը կրթական համակարգի վրա» Գիտաժողովի նյութեր, Երևան «ԵՀ» հրատարակչություն, 2021թ., էջ` 34-42
  • Կրթության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները, «Կրթության որակի կառավարման մոդելի կիրառման արդյունավետությունը ՀՀ-ում» Եր․։ «ՀԵՀ» հրատ․, 2023․ էջ՝ 83-90

Ֆայլեր