Նկարագիր
Կարճ տեղեկատվություն (կենսագրություն)
Ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Հայաստանի Հանրապետությունում, ք. Երևան։2016–2020 թվականներին սովորել է Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում, որտեղ ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։2020–2022 թվականներին շարունակել է ուսումը Ռուս-Հայկական համալսարանի Կառավարման ֆակուլտետում և ստացել է Ծրագրերի կառավարման մագիստրոսի աստիճան։
2024 թվականից սովորում է Ռուս-Հայկական համալսարանի տնտեսագիտության ասպիրանտուրայում (PhD)՝ «Ֆինանսներ» մասնագիտացմամբ։2023 թվականի սեպտեմբերից իրականացնում է դասախոսական գործունեություն Ռուս-Հայկական համալսարանում՝ որպես տնտեսագիտության դասախոս։Գիտական գործունեությանը զուգահեռ ունի լայն գործնական փորձ ռազմավարական կառավարման, կազմակերպական զարգացման և միջազգային բիզնես գործունեության ոլորտներում։ Աշխատել է միջազգային կազմակերպություններում և ընկերություններում՝ զբաղեցնելով բարձր ղեկավար և ռազմավարական պաշտոններ, որտեղ պատասխանատու է եղել օպերացիոն կառավարման, ռազմավարական պլանավորման, ինստիտուցիոնալ շրջանակների ձևավորման, բազմաֆունկցիոնալ թիմերի համակարգման, ինչպես նաև արդյունավետության և արտադրողականության մեխանիզմների ներդրման համար։Այս գործնական փորձը նպաստում է նրա դասավանդման և գիտահետազոտական գործունեության արդյունավետությանը՝ հնարավորություն տալով ուսումնական գործընթացում համադրել կիրառական տնտեսական վերլուծությունը, իրական գործնական դեպքերի ուսումնասիրությունը և ինստիտուցիոնալ մոտեցումները։Ակտիվորեն մասնակցում է գիտական կոնֆերանսների և ակադեմիական միջոցառումների
Գիտական հետաքրքրություններ
- ● Միջազգային տնտեսագիտություն
- ● Գլոբալացում
- ● Ֆիսկալ քաղաքականություն
Հրապարակումների ցուցակ
- Grigoryan А.T. The impact of the globalization processes on main economic indicators of Armenia // Vestnik RAU, №2/2025. 2016. Pg. 38-46.
Ֆայլեր