Նկարագիր
Ծնվել է 1982 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Կրթություն
1989–1999թթ․ Սովորել և ավարտել է Վ. Տերյանի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը, գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար պարգևատրվել է «Ոսկե մեդալ»-ով։
1999–2004թթ․ Սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ։
2008–2009թթ․ Սովորել և ավարտել է Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։
2015թ․ Շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2018թ․ Ստացել է դոցենտի գիտական կոչում «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ։
Աշխատանքային փորձ
2004–2026թթ․-ին դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, 2024–2025 թթ․ դասավանդել է նաև Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնում։ Դասավանդած առարկաների հիմնական ուղղություններն են եղել՝ Տնտեսագիտության տեսություն, Միկրոտնտեսագիտություն, Մարդկային ռեսուրսների կառավարում, Պետական պարտքի կառավարման հիմնահարցեր, Դասավանդման մեթոդաբանություն:
2020–2023թթ․-ին աշխատել է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ։
2023–2024թթ․-ին աշխատել է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար։
2024–2026թթ․-ին աշխատել է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։
2026թ․ փետրվար–հունիսին աշխատել է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար։
2026թ․ հուլիսից մինչև այժմ աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում որպես փորձագետ-հետազոտող։
ՄՌԿ ասոցիացիայի անդամ է։
Հայկական անկախ համալսարանի հայաստանյան ներկայացուցիչ։
Գիտական հետաքրքրություններ
- Տնտեսության կառավարման հիմնահարցեր
- Սոցիալական ուղղությունների հիմնահարցեր
- Պետական կառավարման հիմնահարցեր
- Բարձրագույն կրթության կազմակերպման և կառավարման հիմնահարցեր
Հրապարակումների ցուցակ
- Գալոյան Լ. Խ., Ղազարյան Ա. Հ., «Ռազմավարական տեղաշարժեր. Խաղերի տեսության կիրառումը փոփոխությունների կառավարման օպտիմալացման համար», Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Գիտական տեղեկագիր N2, 2024, էջ 132–143։
- Գալոյան Լ. Խ. «Գյումրի համայնքի 2023թ. բյուջեի կատարողականի գնահատման հետքերով. փաստեր և եզրահանգումներ» // Գիտական Արցախ, № 3 (22), 2024, Երևան, «ԱՐՑԱԽ» հրատարակչություն, էջ 195–205։
- Թադևոսյան Զ. Ա. և ուրիշներ։ «ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի մշակում»։ Երևան, «Տնտեսագետ» հրատարակչություն, 2020, 146 էջ։ Հետազոտություն, «Ամբերդ» մատենաշար, 36։
- Գալոյան Լ. Խ. «Միկրոտնտեսագիտության ներածություն» դասընթացի մեթոդական ցուցումներ։ Գյումրի, «Էլդորադո», 2017, 72 էջ։ Ուսումնամեթոդական ցուցումներ, ISBN: 978-9939-826-62-2։
- Գալոյան Լ. Խ., Խաչատրյան Հ. Լ., Մկրտչյան Ա. Օ., Իսրայելյան Խ. Ս. «Բնական գազի գնագոյացման մեթոդաբանական հիմնախնդիրները» // Բիզնեսի կառավարումը և թվային տնտեսությունը. սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու ուղիները։ Միջազգային գիտագործնական համաժողովի նյութեր (Արմավիր, 25 սեպտեմբերի 2019 թ.) / գիտ. խմբ.՝ Օ. Գ. Վանդինա, պատասխանատու խմբ.՝ Ռ. Ռ. Մուկուչյան։ Արմավիր, 2019։
- Դավոյան Ս. Ա., Գալոյան Լ. Խ., Կուրղինյան Ռ. Հ. «ՀՀ-ում և նրա հարևան երկրներում իրականացված վերափոխումների համեմատական արդյունավետության գնահատումը և վերլուծությունը» // Ի՞նչ անել. Գիտագործնական խորհրդաժողով 2. Տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը։ Երևան, «Անտարես», 2019, էջ 76–90։
- Դավոյան Ս. Ա., Գալոյան Լ. Խ. «Հարավկովկասյան հանրապետություններում իրականացված բազմաբնույթ վերափոխումների համեմատական արդյունավետության գնահատման հիմնահարցերը» // Էկոնոմիկա գիտական, № 1, 2019, ISSN 2579-2741, «Անտարես», 2019, էջ 29–40։
- Դավոյան Ս. Ա., Գալոյան Լ. Խ., Այվազյան Ք. Գ., Կուրղինյան Ռ. Հ. «Բարեփոխումների ինտեգրալ ինդեքսի հիման վրա համեմատական արդյունավետության գնահատում. Անդրկովկասյան հանրապետությունների օրինակով» // ENTRENOVA – Ձեռնարկատիրական հետազոտություններ և նորարարություններ միջազգային գիտաժողովի զեկուցումների ամփոփագրերի ժողովածու, սեպտեմբեր 2019, Ռովին, Խորվաթիա, հատոր 5, № 1, ISSN 1849-7969։ ENTRENOVA 19 – Ձեռնարկատիրական հետազոտություններ և նորարարություններ միջազգային գիտաժողովի նյութեր, ISSN 1849-7950։
- Գալոյան Լ. Խ., Դավոյան Ս. Ա. «Երկրների իրականացրած բազմաբնույթ վերափոխումների ընդհանրական գնահատումը. Փաստեր և վերլուծություններ» // Գիտական Արցախ, № 2 (3), 2019, Երևան, ԱԵԳՄՄ հրատ., 2019։
- Գալոյան Լ. Խ. «Ռիսկերի ազդեցության գնահատումն ու վերլուծությունը պետական պարտքի կայունության համատեքստում» // Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ. ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի նյութեր։ Երևան, «Տնտեսագետ», 2018, էջ 193–199։
- Գալոյան Լ. Խ. «Դեմոկրատիան և տնտեսական աճը. տեսության և պրակտիկայի որոշ հիմնահարցեր» // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, 11–12 (207–208), Երևան, 2017, էջ 119–122։
- Գալոյան Լ. Խ. «Տնտեսական մրցակցության պաշտպանության ներկա վիճակը և բարելավման ուղիները ՀՀ-ում» // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, 9–10 (205–206), Երևան, 2017, էջ 82–85։
- Գալոյան Լ. Խ. «Պետական պարտքի և տնտեսական աճի փոխազդեցության գնահատման տեսամեթոդական հիմնադրույթները» // Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում. ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի նյութեր։ Երևան, 2017, էջ 163–170։
- Գալոյան Լ. Խ. «ՀՀ պետական պարտքի կառավարման ինստիտուցիոնալ միջավայրի բնութագիրը» // Զարգացման ժամանակակից մարտահրավերները. ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի նյութեր։ Երևան, 2015, էջ 92–97։
- Գալոյան Լ. Խ. «ՀՀ-ում տնտեսական աճի վրա պետական պարտքի ազդեցության գնահատման ռեգրեսիոն վերլուծությունը» // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, № 3 (165), Երևան, մարտ 2014, էջ 5–8։
- Գալոյան Լ. Խ. «Պետական պարտքի կառավարման կատարելագործման հիմնախնդիրները ՀՀ-ում» // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, № 3 (165), Երևան, մարտ 2014, էջ 2–5։
- Գալոյան Լ. Խ. «Պետական պարտքի օպտիմալ կառավարումը պարտքի օպերատիվ և ռազմավարական կառավարման մոդելների հիման վրա» // Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, գիտական հոդվածների ժողովածու, 2014, գիրք 1, Երևան, 2014, էջ 61–65։
- Գալոյան Լ. Խ. «Պետական պարտքի կառավարման միջազգային փորձի վերլուծությունը» // ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման միտումները. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, հանրապետական գիտաժողովի նյութեր, 2008, էջ 144–153։
- Գալոյան Լ. Խ. «ՀՀ արտաքին պետական պարտքի փոփոխության միտումների գնահատումը 2003–2005 թթ.» // Տնտեսական վերափոխումների արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները ՀՀ-ում. Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ, գիտաժողովի նյութեր։ Երևան, 2006, էջ 356–361։
- Գալոյան Լ. Խ. «ՀՀ արտաքին պետական պարտքի փոփոխության միտումների գնահատումը 2000–2002 թթ.» // Տնտեսական վերափոխումների արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները ՀՀ-ում. Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ, գիտաժողովի նյութեր։ Երևան, 2006, էջ 351–356։
- Գալոյան Լ. Խ. «Պետական պարտքի գնահատման մեթոդաբանությունը» // Սոցիալ-տնտեսական վերափոխումները և զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում. Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ, գիտաժողովի նյութեր, 2005, էջ 180–184։
- Գալոյան Լ. Խ. «ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների վերադարձման հիմնախնդիրները ՀՀ-ում» // Սոցիալ-տնտեսական վերափոխումները և զարգացման միտումները ՀՀ-ում. ԵՊՏԻ Գ/մ, հանրապետական գիտաժողովի նյութեր, 2004, էջ 186–193։
- Գալոյան Լ. Խ. «Գործազրկությունը Շիրակի մարզում և դրա հաղթահարման ուղիները» // Կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումները ՀՀ-ում. Հանրապետական գիտաժողովի նյութեր։ Երևան, 2003, էջ 204–208։
Ֆայլեր