Տնտեսագիտության 008 մասնագիտական խորհուրդը ստեղծվել է Հայ-Ռուսական համալսարանում 2014 թվականին:
Խորհուրդն ունի տնտեսագիտության դոկտորի և թեկնածուի գիտական աստիճանների հայցմանը ներկայացված ատենախոսությունների պաշտպանությունների կազմակերպման իրավունք՝ Ը.00.02 – «Տնտեսության, դրա ոլորտների տնտեսագիտութուն և կառավարում», Ը.00.03 – «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում», Ը.00.06 – «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտություններով:
Խորհուրդը միակն է Հայաստանում, որն իրավունք ունի պաշտպանության ընդունելու Ը.00.06 – «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտությամբ դոկտորի և թեկնածուի գիտական աստիճանների հայցմանը ներկայացված ատենախոսությունները:
Խորհրդի ձևավորումից ի վեր առ այսօր դրա աշխատանքների մեջ են ներառված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջատար գիտնականները: Խորհրդի աշխատանքների մեջ մասնակցում են ՀՀ և ՌԴ Գիտությունների ակադեմիաների թվով 4 թղթակից անդամներ: 008 մասնագիտական խորհրդի գործունեության մեջ մասնակցում են ՌԴ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի, ՌԴ ԳԱ Տնտեսական կանխատեսման ինստիտուտի, ինչպես նաև ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի ղեկավարներն ու առաջատար գիտական աշխատողները, ինչը Խորհրդում պաշտպանվող գիտական աշխատանքները դնում է որակի տեսանկյունից բոլորովին նոր մակարդակի վրա:
Խորհրդի ղեկավարությունն իրականացնում է Խորհրդի կազմը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման ուղղությամբ մշտական հետևողական աշխատանք:
Խորհրդի գործունեության ողջ ընթացքում պաշտպանվել են դոկտորական 3 և թեկնածուական 58 ատենախոսություններ: