site_url.Array
(
    [0] => arm
    [1] => 39
    [2] => 369
)
Посещений: 111, последнее: 21/06/2018 18:57
ԱմբիոններՏնտեսագիտության տեսության և անցումային տնտեսությունում խնդիրների ամբիոն
Տնտեսագիտության տեսության եվ անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների Ամբիոն
 
Ամբիոնի վարիչ՝ ՀՀ և ՌԴ տնտեսական գիտությունների թեկնածու, «Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնի դոցենտ
 
Իրինա Բորիսի Պետրոսյան 
 
«Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնը ստեղծվել է 2006թ.-ին:
2006-2010 թթ. ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:
2010- 2017 թթ. ամբիոնը ղեկավարել է տ.գ.դ., դոցենտ Մարիամ Ոսկանյանը:
2017թ.-ից ամբիոնը ղեկավարում է տ.գ.թ., դոցենտ Իրինա Պետրոսյանը:
 
Ուսումնական գործընթացը
 «Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների» ամբիոնը հանդիսանում է ընդհանուր համալսարանական ամբիոն և ապահովում է տնտեսագիտության տեսության հիմնական և առաջադեմ դասընթացների (միկրոտնտեսագիտություն և մակրոտնտեսագիտություն), բոլոր ոչ տնտեսագիտական մասնագիտություններում տնտեսագիտության տեսության որպես հանրակրթական առարկայի դասավանդումը, ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն: Համալսարանի բոլոր մասնագիտությունների համար դասավանդվում է «Քաղաքական տնտեսագիտություն» առարկան: Ամբիոնի  կողմից դասավանդվող առարկաներն են նաև՝ տնտեսագիտական ուսմունքների պատմությունը, տնտեսության հակամենաշնորհային կարգավորումը, հետազոտական գործունեության հիմունքները, բնօգտագործման տնտեսագիտությունը և տնտեսական զարգացման տեսությունները:
 
Ամբիոնը մասնագետներ է պատրաստում մի շարք ուղղություններով:
 
Մագիստրոսական կրթական ծրագրեր՝
«Քաղաքական տնտեսագիտություն» 
 
Ասպիրանտուրա
  • 08.00.01 «Տնտեսագիտության տեսություն»

  • 08.00.05 (Ը.00.02) «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» (Մակրոտնտեսագիտություն)

Ամբիոնի գիտահետազոտական գործունեությունը
Ամբիոնի աշխատակիցներն ակտիվ հետազոտական գործունեություն են իրականացնում հետևյալ թեմաներով.
  • Տնտեսական աճի տեսություններ

  • Մարդկային կապիտալի տեսություն

  • Տնտեսական ցիկլերի տեսություն

  • Անցումային տնտեսության հիմնախնդիրները

  • Եկամուտների բաշխումը և սոցիալական հավասարության խնդիրները

  • Պետության մակրոտնտեսական քաղաքականության խնդիրները

  • Աշխատանքային շուկայի և կրթական համակարգի միջև փոխկապակցվածությունը

  • Ստվերային տնտեսությունը և դրա ծավալների չափման խնդիրները

Ամբիոնի աշխատակիցների գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև բնակչության միգրացիայի խնդիրները, օտարերկրյա մասնավոր դրամական փոխանցումները, Եվրասիական ինտեգրման գործընթացները, ռեսուրսներով օժտված տնտեսությունների զարգացման մոդելները, փոքր տնտեսություն ունեցող երկրների մակրոտնտեսական կարգավորումը, բանկային կարգավորման համակարգի արդիականացման տեսական կողմերը, դրամավարկային, հարկաբյուջետային և սոցիալական քաղաքականությունը:
Ամբիոնի անդամներն հանդիսանում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության, ERASMUS+ ծրագրի և այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի կատարողներ:
Ամբիոնը ակտիվ գործունեություն է ծավալում տարբեր թեմաներով գիտական սեմինարների, գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ: Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների գիտական ներուժի, միջազգային հարաբերությունների և ինչպես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ արտասահմանյան բուհերի հետ համատեղ հետազոտությունների իրականացման ուղղությամբ աշխատանքներին:
Ամբիոնը ակտիվորեն աշխատում է նաև աշխատակիցների պարբերական մասնագիտական վերապատրաստման ուղղությամբ:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
տ.գ.դ., պրոֆեսոր
տ.գ.թ., դոցենտ
տ.գ.թ., դոցենտ
 
տ.գ.թ, դասախոս
 
ավագ դասախոս
դասախոս
ասիստենտ
տ.գ.թ., դոցենտ
ավագ դասախոս
ավագ դասախոս
ասիստենտ
 
տ.գ.թ., դոցենտ
 
 
 
տ.գ.թ., դոցենտ
 
դասախոս
դասախոս
 
 
 ասիստենտ
 
տ.գ.թ., դոցենտ