site_url.Array
(
    [0] => arm
    [1] => 38
    [2] => 366
)
Посещений: 560, последнее: 17/11/2017 13:07
Մեր մասինՏնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտ
 
Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանը հիմնադրվել է 1997 թվականին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համաձայնության համապատասխան, որպես միջազգային հանրային ուսումնական հաստատություն: Համալսարանը ստեղծել է լավ համբավ, որպես ականավոր գիտական ուսումնական հաստատություն, որը պատրաստվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ մի շարք ոլորտներում, որոնք ընդունակ են օգտագործել իրենց հմտությունները եւ գիտելիքները աշխարհի ցանկացած մասում: Մեր համալսառանի շրջանավարտները շատ սիրված և հարգված են Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների աշխատանքային շուկայում: ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտը  հիմնադրվել է 2012 թվականին, ՀՌՀ ռեկտորի հրամանի համաձայն  (№ 01-07/351, 15 մայիսի 2012 թ.). Այստեղ կենտրոնացված է եզակի դասախոսական անձնակազմ, որը բաղկացած է ՀՀ-ի լավագույն մասնագետներից, որոնք ունեն մեծ մասնագիտական փորձ տվյալ ոլորտում: Ծավալուն միջազգային  կապերը եզակի հնարավորություն է տալիս ուսանողներին և դասախոսներին շարժունակության: Իսկ կրթական ծրագրերը համապատասխանում են Հայաստանի, Ռուսաստանի և Եվրոպական բոլոր չափանիշներին:
 
 
Նպատակը՝ ապահովել կրթական ծրագրերի  բոլոր  մակարդակների (բակալավրիատ, մասնագետի, մագիստրոսի) իրականացման  բարձր որակը, ինչպես նաև հետբուհական ծրագրերի եւ լրացուցիչ մասնագիտական ​​կրթությունների համար:
 
 
Խնդիրները՝
 
  • Մասնագետների պատրաստում ինստիտուտի գործնեության ուղղությունների համապատասխան, որոնք կունենան ընդհանուր մշակութային և մասնագիտական ​​կարողություններ,
  • Ապահովել ինստիտուտի ուսանողների թվաքանակի աճ,
  • Ապահովել բարձր մակարդակի ուսումնական գործընթաց, որոնել և զարգացնել ուսումնական գործընթացի կազմակերպման նորարարական մեթոդներ, բարելավել ուսումնական գործընթացի կազմակերպչա-մեթոդական գործընթացը,
  • Հիմնարար, որոնողական և կիրառական գիտական հետազոտությունների  իրականացում,
  • Նպաստել ինստիտուտի շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրանց հետագա զբաղվածությանը:
 
2012 թվականի մայիսի 12-ին մշակվել  է «ՀՌՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի զարգասման հայեցակարգը 2012-2017թթ. », որը ներկայացնում է ինստիտուտի հիմնական ուղղվածությունը և խնդիրները մոտակա 5 տարվա  համար:
 
            Ինստիտուտը բաղկացած է 3 ամբիոներից՝